«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

ԿԲ-ն «թուղթ է խաղում»

ԿԲ-ն «թուղթ է խաղում»
09.12.2014 | 00:26

Բանկերին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի գլխավոր դրամատան նախագահ Արթուր Ջավադյանի մոտ ամենօրյա քննարկումներ են ընթանում առևտրային բանկերի ղեկավարների հետ` ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացների թեմայով: Ասում են նաև, որ Արթուր Ջավադյանն ամեն օր խիստ հանձնարարական է տալիս ֆինանսական շուկայում իրավիճակը կայունացնելու և սպեկուլյացիան կանխելու համար, բայց մի բան ակնհայտ է, որ դրանից ֆինանսական շուկան չի կայունանում: Հետևաբար, կարելի է ենթադրել` կա՛մ Արթուր Ջավադյանը «թատրոն է խաղում», կա՛մ էլ նրա խոսքը դրամի պես արժեզրկվել է: Փաստը մնում է փաստ, որ բանկերում և տարադրամի փոխանակման կետերում մեկ շաբաթ է, ինչ դոլար չեն վաճառում` պատճառաբանելով, թե դոլար չունեն: Իսկ ֆինանսական շուկայում սպեկուլյացիայի դեմ կարծես հստակ քայլեր չեն արվում, ինչպես խոստացել էր ԿԲ նախագահը: Ի դեպ, հստակ քայլեր ասելով բոլորովին նկատի չունենք ինտերվենցիան, այսինքն՝ շուկա լրացուցիչ դոլար բաց թողնելը: Սպեկուլյացիայի կանխման համար շատ ավելի ազդեցիկ ոչ ֆինանսական գործիքներ կան: Իսկ ԿԲ-ն «թուղթ է» խաղում բնակչության հետ: Ոչ, խոսքը դասական թուղթ խաղալու մասին չէ, այլ ԿԲ-ի թողարկած ամենօրյա հաղորդագրությունների` ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ